EA Sports F1 24-ը մեկ ամսից մի փոքր ավելի անց հասանելի կդառնա կոնսոլների և համակարգիչների վրա: Խաղացողներին գաղափար տալու համար, թե ինչպիսին է մրցարշավային սիմուլյատորը գործողության մեջ, մշակողները ներկայացրել են նոր տեսանյութ, որը պարունակում է մոտ 14 րոպե տևողությամբ գեյմփլեյ:

Խաղի նոր առանձնահատկությունների թվում են իրական մրցարշավորդների հնչյողությունները, որոնք փոխառված են «Ֆորմուլա 1-ի» իրական հեռարձակումներից:

F1 24-ը թողարկվելու է մայիսի 31-ին PS5-ի, Xbox Series X/S-ի, PS4-ի, Xbox One-ի և PC-ի համար: