Sessions-ի երրորդ ալբոմը նվիրված է Star Guardian մասշտաբային միջոցառմանը, որը տեղի է ունենալու միաժամանակ Riot Games-ի մի քանի խաղերում: Երաժշտական հավաքածուն կրում է Sessions: Star Guardian Taliyah վերնագիրը:

Sessions: Star Guardian Taliyah-ում ընդհանուր առմամբ ներառված է 29 ստեղծագործություն 16 կատարողներից: YouTube-ից բացի հավաքածուն հասանելի է նաև երաժշտական այլ հարթակներում:

Riot Games-ի հրապարակած այս ալբոմների շարքը հասանելի է ազատ օգտագործման համար՝ առանց հեղինակային իրավունքի խախտման, օգտատերերը կարող են կիրառել դրանք YouTube, Twitch և այլ հարթակներում տեսանյութերի ստեղծման ժամանակ: