Ընթացիկ տարում PC Gaming Show-ն կվերադառնա և կնշի տասնամյա հոբելյանը հունիսին: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 9-ին, Երևանի ժամանակով 23:59-ին:

PC Gaming Show 2024-ի շրջանակում հնարավոր կլինի տեսնել ավելի քան 50 համակարգչային խաղեր: Դիտողներին սպասում են հայտարարություններ, հարցազրույցներ մշակողների հետ և թրեյլերներ ու գեյմփլեյներ: Բացի այդ, կազմակերպիչները կխոսեն այն դրական փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել արդյունաբերության մեջ առաջին PC Gaming Show-ի անցկացման պահից ի վեր:

Հունիսն առհասարակ հագեցած է լինելու այլ կարևոր խաղային միջոցառումներով.

  • IGN Live — հունիսի 7-9
  • Summer Game Fest — հունիսի 8
  • Ubisoft Forward — հունիսի 10
  • Xbox Showcase — հունիսի 9 (հավանական)

2023 թվականին, PC Gaming Show-ի շրջանակում մասնավորապես նեկայացվեցին S.T.A.L.K.E.R. 2-ը և Vampire: The Masquerade — Bloodlines 2-ը: