ESL մրցաշարային օպերատորը հայտարարել է, որ մայիսի 27-ից կսկսի իր քարտեզացանկը հիմք դարձնել Valve-ի թարմացված տարբերակը: Դա տեղի կունենա IEM Dallas 2024 առաջնությամբ: Ինչպես հաղորդում է HLTV.org-ը, BetBoom Dacha CS2 Belgrade 2024-ում ևս տեղ կգտնի Dust2 քարտեզը:

Valve ընկերությունն ապրիլի վերջին փոխեց մրցակցային CS2-ի քարտեզացանկը: Մրցաշարերում և Premier ռեժիմում առկա քարտեզների ցանկից հանվել էր Overpass-ը, իսկ նրա տեղը զբաղեցրել է Dust2-ը։ ESL-ը փոփոխություններ չի կատարել ընթացիկ ESL Pro League Season 19-ի կանոնակարգում, սակայն որոշ ցածր մակարդակի առաջնություններում արդեն օգտագործվում է թարմացված քարտեզացանկը:

BetBoom Dacha CS2 Belgrade 2024-ը տեղի կունենա մայիսի 14-19-ը Սերբիայում: Ութ թիմեր կխաղարկեն 500 հազար դոլարի չափով մրցանակային ֆոնդ: IEM Dallas 2024-ը կանցկացվի մայիսի 27-ից հունիսի 2-ն ԱՄՆ-ում: Առաջնությունում 16 կազմեր կպայքարեն 250 հազար դոլարի և IEM Cologne 2024-ի սլոթի համար: