Sony ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, թե ինչ խաղեր են տալու ամռան առաջին ամսվա համար PS Plus-ի բաժանորդներին: Հունիսի 6-ից խաղադարանում կհայտնվեն հետևյալ նախագծերը.

  • NBA 2K23
  • Trek to Yomi
  • Jurassic World Evolution 2

Բաժանորդներն այս երեք խաղերը հնարավորություն ունեն ավելացնել սեփական խաղադարաններում մինչև հուլիսի 3-ը: Իսկ մինչև հունիսի 6-ը դեռ հնարավորություն կա ավելացնել խաղադարաններում մայիսի անվճար խաղերը, որոնք էին GRID Legends, Chivalry 2 և Descenders-ը: