Եվրոպական օլիմպիական կոմիտեն հայտարարել է կիբերսպորտի մրցումների անցկացման մասին: Առաջնությունը կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 2-ը, որին կարող են մասնակցել եվրոպական երկրների ներկայացուցիչները:

Դիսցիպլինաներ են ընտրվել eFootball 2023 ֆուտբոլային սիմուլյատորը և Rocket League խաղերը: Հանդիպումները տեղի կունենան Լեհաստանի Կատովիցե քաղաքի Spodek Arena-ում:

Մրցումներն անցկացվելու են երկու դիվիզիոններում՝ բաց և կանանց: Այլ տեղեկություններ, այդ թվում ՝ մրցանակային ֆոնդի չափը, ձևաչափը և ընտրական փուլի տվյալները, կազմակերպիչները խոստացել են կիսվել ավելի ուշ:


Ավելի վաղ ՄՕԿ-ն էր հայտարարել պատմության մեջ առաջին անգամ կիբերսպորտային օլիմպիական շաբաթվա մասին: Դրա շրջանակներում կանցկացվեն առաջնություններ ինը դիսցիպլինաներից, որոնց թվում են Fortnite-ը, Gran Turismo-ն և Tennis Clash-ը: