Վճարումները կարող են թվալ հասարակ, բայց աճող, համաշխարհային արդյունաբերության մեջ: Ինչևէ կիբերսպորտում որոշ գործարքներ բարդության նոր աստիճան են ստանում։ Esports Insider-ը հարցում է կատարել մի քանի ընկերությունների՝ այդ բարդ գործընթացների վերաբերյալ։ Զարմանալի չէ, որ համաշխարհային արդյունաբերության մեջ կիբերսպորտային ընկերությունների կեսից մի փոքր ավելին (61%) ասում է, որ հեշտ չէ կառավարել միջազգային վճարումները: Միջազգային կանոնակարգերի հետ գործ ունենալը, արժույթի փոխանակումը և գործարքների արագ մշակումը կարևոր նշանակություն ունեն միջազգային երկրպագուների բազա ստեղծելու համար: Ուստի հուսալի մատակարար ունենալը կարող է ապագայում հիմնական առավելություն լինել։ Գրեթե նույնքան ընկերություններ (59%) ասում են, որ իրենց համար հեշտ չէ հավասարակշռել անվտանգությունն ու հարմարավետությունը վճարումների համար: Միևնույն ժամանակ, չափազանց շատ անվտանգության միջոցները կհանգեցնեն նրան, որ հաճախորդները հեռանան մինչև գնումներն ավարտելը՝ հոգնելով բազմաշերտ <<վերահսկողությունից>>։

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ խաղացողներին վճարելը հեշտ չէ։ Միջին հաշվով թիմերը, մրցաշարերի կազմակերպիչները և տաղանդավոր գործակալությունները հայտնում են, որ բարդ վճարումները կատարելու համար պահանջվում է 33 օր։ Ահա թե երբ է հարկավոր լինում հովանավորների օգնությունը։ Վերջին տարիներին թրենդային է դարձել կրիպտոարժույթների հարթակների հետ պայմանագրեր կնքելը կիբերսպորտային ակումբների դեպքում։ Սրա շնորհիվ թիմերը կարողանում են համապատասխան ծախսերից ավելի շուտ ձերբազատվել, ինչին չէին կարող հասնել այլ հովանավորների դեպքում։