Valorant-ի գործադիր պրոդյուսեր Աննա Դոնլոնն ասել է, որ խաղի մոբայլ տարբերակի մշակումն ընթանում է ըստ նախատեսված, սակայն այս տարի թողարկմանը սպասել պետք չէ։

Valorant խաղի մոբայլ տարբերակի մշակման, փակ փորձարկման և որոշ արտահոսող նյութերի մասին տեղեկատվությունը վաղուց շրջանառվում է համացանցում: Այս անգամ պաշտոնական մեկնաբանություն է հնչեցվել այս ամենի վերաբերյալ, որն ավելի մանրամասն բացատրում է խաղացողներին ապագա նախագծի սպասելիքները:

Ըստ նրա, խաղացողները պետք է ավելի շատ հայտարարություններ և նորություններ ակնկալեն խաղի մասին 2024 թվականին, բայց չպետք է հուսալ, որ թողարկումը տեղի կունենա այս տարի: