Konami ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ eFootball ֆուտբոլային սիմուլյատորը ներբեռնվել է ավելի քան 750 միլիոն անգամ ամբողջ աշխարհում: Խաղի անհավատալի հաջողությունը նշելու համար ճապոնական հրատարակիչը սկսել է ներխաղային իրադարձություններով և բոնուսներ տրամադրել:

Այս իրադարձության շրջանակում սահմանափակ ժամանակով հասանելի կլինեն Լիոնել Մեսսիին նվիրված Epic քարտերի երեք հիշարժան վերաթողարկումները՝

  • Big Time 27 մայիս 2009 թվական
  • Big Time 6 մայիս 2015 թվական
  • Big Time 13 դեկտեմբեր 2022 թվական

Բացի այս, մինչև մայիսի 16-ը մուտք գործելով խաղ, օգտատերերը կարող են օգտվել մի շարք հիշարժան իրադարձություններից և այլ իրերից: Այս երեք շաբաթվա ընթացքում խաղացողները կկարողանան օգտվել խաղի մուտքի բոնուսներից և ստանալ ընդհանուր առմամբ 70 eFootball-մետաղադրամ, դիրքի ուսուցման 7 ծրագիր և հմտությունների ուսուցման 7 ծրագիր: Բացի այդ, կարող եք ստանալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկու անվճար քարտը: