Ջոկերը կդառնա խաղարկային կերպար մարտական խաղ MultiVersus-ում։ Այս մասին հայտնել են Player First Games ստուդիայի մշակողները և Warner Bros. խաղային հրատարակիչը: Հայտարարության պատվին խաղի հեղինակները թողարկել են փոքրիկ թրեյլեր, որում ցույց են տվել հերոսին։

MultiVersus ֆայթինգի թողարկումը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 28-ին PC, PS5, PS4, Xbox Series X|S և Xbox One խաղային համակարգերում: Բոլոր հարթակների միջև կլինի Cross Play և Cross progression գործառույթները:

2022 թվականի հուլիսին Warner Bros.-ը գործարկել էր խաղի բետա-թեստավորումը, որը տևել է 11 ամիս։ Այս բանից հետո մարտական խաղի «բետա-սերվերները» փակվեցին, իսկ նախագիծը ժամանակավորապես հեռացվեց թվային խանութներից: Հայտարարության համաձայն, այս որոշումն արվեց, որպեսզի խաղը բարելավվեր՝ հիմնվելով խաղացողների արձագանքների վրա: Չնայած դրան, մշակողներն արժանացան վատ վերաբերմունքի, իսկ խաղացողներն էլ պահանջեցին ետ վերադարձնել գումարները, որոնք ծախսվել էին խաղի վրա:

Այս պահին խաղը դեռ չի հայտնվել թվային հարթակներում: Ըստ տեղեկությունների, Անհատական Համակարգիչներում մարտական խաղը թողարկվելու է թվային խանութներ Steam-ում և Epic Games Store-ում: