Microsoft ընկերությունը փակում է չորս ստուդիաներ, որոնք մտնում են Bethesda Softworks-ի կազմի մեջ։

Դրանցից մեկն Arkane Austin-ն է, որը թողարկել է Prey և Redfall խաղերը, Tango Gameworks-ը՝ The Evil Within, Ghostwire Tokyo և Hi-Fi Rush խաղերով հայտնի:

Բացի այդ, մյուս ստուդիաներն են Alpha Dog Studios-ը (Mighty Doom) և Roundhouse Games-ը (The Elder Scrolls Online)։ Աշխատակիցների մի մասին, վերջին այս ստուդիայից տեղափոխել են ZeniMax Online Studios, որտեղ կշարունակեն աշխատել TESO-ի վրա:

Մեկ տարի առաջ թողարկված Redfall-ի աջակցությունը դադարեցվել է, սակայն խաղի սերվերները (առայժմ) կշարունակեն աշխատել։

Տեղեկատվությանը մոտ կանգնած լրագրողները ճշտել են, որ Bethesda Softworks-ի կազմի մեջ մտնող մյուս ստուդիաները չեն տուժել: Սա վերաբերում է Arkane Lyon-ին, Bethesda Game Studios-ին, Machine Games-ին և id Software-ին: