Tenz-ն ու Zellsis-ն օրերս հրավիրվել էին հարցազրույցի։ One Esports հարթակի մեկնաբանները փորձել են հասկանալ տղաների սկզբնական դժվարությունները, երբ իրենք անցում էին կատարում պրոֆեսիոնալ Counter Strike:Global Offensive-ից VALORANT: Թայսոն Նգոն և Ջորդան Մոնտեմուրրոն միակարծիք են՝

  • CS-ում ավելի շատ կարելի է հույս դնել խաղի բազային մեխանիկաների վրա քան Valorant-ում։ Պատճառն այն է, որ Riot-ի շութերում կամայականությունները ավելի շատ են, իսկ խաղի թողարկման առաջին տարիներին դրանք եղել են մի քանի անգամ ավելի շատ։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է ավտոմատ կրակի փամփուշտների անկանխատեսելի շառավղին։ Մի կողմից դա հեշտացնում է շարժման ընթացքում կրակոց արձակելը, մյուս կողմից՝ համարվում բախտի գործոն։ 
  • Երկրորդ կարևոր տարբերությունը հաշվի առնելը վերաբերում է թվային առավելության գործոնին տարբեր սցենարներում։ Եթե Valorant-ում թվային առավելության պատճառը դառնում է հակառակորդի controller դասի կերպարներից 1-2-ի վերացումը, ապա դա նպաստում է, որ թիմն ավելի վստահորեն կարողանա <<հսկել ռումբի տեղադրման տարածք մտնող անկյունները>>, չվախենալով, որ իրենց տեսադաշտը կփակվի սմոքերով։ 
  • Valorant-ում Կարողությունների առկայության շնորհիվ ավելի շատ են լինում պաշտպանողական և հարձակողական գործողությունների տեսակները և վարիացիաները։ Ըստ այդմ ավելանում են մարտավարությունները, մինչ CS-ում այդ տարատեսակները ավելի սահմանափակ են։