Համացանցում հայտնաբերել են Overwatch-ի նմանությամբ Marvel Rivals թիմային խաղում սպասվող հերոսների ցուցակը։ Ինսայդեր Միլլեր Ռոսը բացահայտել է, որ խաղի նախնական ալֆան արդեն ունի ավելի քան 39 կերպարների ընտրացանկ: Նրանց թվում են ինչպես Մառվելյան ամենահայտնի հերոսները, այնպես էլ պակաս մաշված կերպարները:

Խաղում կտեսնենք հետևյալ կերպարներին

  1. Hulk
  2. Punisher
  3. Storm
  4.  Loki
  5. Human Torch
  6. Doctor Strange
  7. Mantis
  8. Hawkeye
  9. Captain America
  10. Rocket Raccoon
  11. Hella
  12. Cloak & Dagger
  13. Black Panther
  14. Groot
  15. Ultron
  16. Magik
  17. Moon Knight
  18. Luna Snow
  19. Squirrel Girl
  20. Black Widow
  21. Iron Man
  22. Venom
  23. Spider-Man
  24. Magneto
  25. Scarlet Witch
  26. Thor
  27. Mr. Fantastic
  28.  Winter Soldier
  29. Peni Parker
  30. Star-Lord

Խաղի ալֆա-փորձարկումը տեղի կունենա մայիսի ընթացքում։ Նախագիծը կլինի թիմային շութեր՝ հերոսների հետ, որոնցից յուրաքանչյուրը կունենա յուրահատուկ հմտություններ և կարողություններ: