Այսուհետ Advanced Access կամ Early Access-ում գտնվող խաղերի refund-ը կաշխատի այլ կերպ։ Եթե դուք գնված խաղը չէիք խաղացել  ավելի քան 2 ժամ ձեռք բերման օրից 14 օրվա ընթացքում, հնարավոր էր խաղը հետ վերադարձնել և ստանալ ձեր ծախսած գումարի 100 տոկոսը։ Նոր պայմաններով՝ եթե խաղը վաղ հասանելիությունում է դուք կարող եք կիրառել նույն մեթոդը։ Սակայն կա մի տարբերություն՝ 14 օրյա ժամանակը հաշվվում է միայն այն դեպքում երբ խաղը դուրս է գալիս վաղ հասանելիությունից և թողարկվում ամբողջությամբ, ուստի այս կանոնին հակազդելու համար գործում է միայն 2 ժամ խաղում անցկացնելու կանոնը։