Arena Breakout: Infinite պայմանականորեն անվճար իրատեսական շութերի հեղինակները, որի համար պատրաստում են PC-տարբերակը, ներկայացրել են թարմ գեյմփլեյ-թրեյլեր՝ սպասվող փակ բետային ուղղված: Այն կմեկնարկի մայիսի 8-ին:

Խաղն ինքնին ի սկզբանե հասանելի էր մոբայլ հարթակներում: Մշակողները MoreFun Studios-ից հայտարարել էին PC-տարբերակի մասին մի քանի օր առաջ:

Խաղում օգտատերերը կստանձնեն պրոֆեսիոնալ ռազմական օպերատորի դերը, որը դառնում է Կամոնի տարածաշրջանում հակամարտության մասնակից: Հոլովակում ստեղծողները ցուցադրել են գեղեցիկ բնությամբ վայրերի որոշ մանրամասներ ու շենքերի ներսում հրաձգության տեսարանները։