Bethesda-ն հայտարարել է ամենամյա QuakeCon միջոցառման մասին, որն այս տարի սպասվում է օգոստոսի 8-ից 11-ը:

Գրանցումը կբացվի մայիսի 21-ին, իսկ տոմսերը ներկայացված են 4 անվանակարգերում՝ նվազագույն արժեքը 15 դոլար (նորույթ), առավելագույնը՝ 400 դոլար: Ցուցահանդեսի վայրը Տեխաս նահանգի Գրեյփվայն բնակավայրն է:

Դեռևս հայտնի չէ, թե ինչով կուրախացնի QuakeCon-ն երկրպագուներին այս տարի: QuakeCon 2023-ն աչքի ընկավ ոչ միայն երկար սպասված վերադարձով առերես ֆորմատ, այլև Quake 2-ի ռեմասթերի թողարկմամբ: