Riot Games-ը հետաձգել է LCS-ի ամառային սեզոնի սկիզբը երկու շաբաթով: Սա տեղի է ունեցել զանգվածային գործադուլի պատճառով, որը կազմակերպել էր League of Legends-ի Հյուսիսամերիկյան լիգայի խաղացողների ասոցիացիան:

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ավելի քան երկու շաբաթ ուշացումն անհնարին կդարձնի մրցաշարի անցկացումը տարածաշրջանում: Եթե տարաձայնությունները չլուծվեն ժամանակին, ապա Riot Games-ը կչեղարկի առաջնությունը և թույլ չի տա տեղական թիմերին հանդես գալ Worlds 2023-ում:

Գործադուլի մասին որոշումն ընդունվել է LCSPA ասոցիացիայի կողմից՝ ի պատասխան տարածաշրջանային սիրողական լիգայի լուծարմանը: Նոր կանոնների համաձայն այժմ կազմակերպությունները կարող են չներկայացնել երիտասարդական կազմեր՝ գործառնական ծախսերը կրճատելու համար:

LCSPA-ի ներկայացուցիչները քննադատել են Riot Games-ի որոշումը։ Նրանք նշել են, որ կիբերսպորտի շատ մարզիկներ սիրողական լիգայի շնորհիվ հայտնվել են LCS-ում, ուստի վերացումը բացասաբար կանդրադառնա պրոֆեսիոնալ մրցաբեմի վրա: Ասոցիացիան քվեարկություն է անցկացրել գործադուլ սկսելու համար, որին մասնակցել է 50 խաղացող: LCS-ի փոփոխությունների մասին խոսել է նաև հայտնի սթրիմեր Թայլեր Tyler1 Շտայնկամպը: