LCS-ի հաջորդ մրցաշրջանի հետաձգումը առաջացրել է մի շարք երկրպագուների բողոքը։ Դրա թվում են նաև հայտնի հեռարձակողները և կիբերմարզիկները։ Թայլեր "Tyler1" Շտայնկամպն օրինակ կարծում է, որ <<LCS-ում տաղանդներ չեն մնացել>>։ Նույնիսկ այն խաղացողները, ովքեր հնարավոր է տեղափոխվեին ամերիկյան տարածաշրջան, դժվար թե բարելավեին այնտեղ սկսված անկումները։ Riot-ի որոշումը տեղին է որակել Tyler-ը։ Նրա խոսքով՝ <<տարածաշրջանը այլևս ավելորդ գումարներ վատնելու կարիք չունի>>։ Իր կարծիքով՝ ցածրակարգ թիմերի կամ ակադեմիական կազմերի խաղերը ոչո ոք չի դիտում։ Հետաքրքիր է, որ հեռարձակողի կարծիքը չի համընկնում LCS-ի հետ ուղղակի և անուղղակի առնչություն ունեցած այլ մեդիա-դեմքերի հետ։