Բոլոր տարածաշրջաններում ավարտվել են PGL Wallachia 2024: Season 1-ի փակ որակավորումները և հայտնի են դարձել վեց ակումբներ, որոնք LAN-մրցաշարում հանդես կգան ևս 10 հրավիրյալ թիմերի հետ:

ԱՊՀ տարածաշրջանի համար տեղ է ստացել Virtus.pro-ն: Արևմտյան Եվրոպայի համար՝ Tundra Esports-ը, իսկ Չինաստանում ամենաուժեղ թիմը G2 Invictus Gaming- ն է եղել։ Nouns-ը ստացել է Հյուսիսային Ամերիկայի առաջնության սլոթը, իսկ Հարավային աշխարհամասում հաղթել է BOOM Esports-ը։ Մրցույթում վերջին տեղը զբաղեցրել է Blacklist International-ը Հարավարևելյան Ասիայից։

PGL Wallachia 2024: Season 1-ի մնացած անդամները ստացել են ուղիղ հրավերներ: Այդ թիմեր են դարձել Team LiquidGladiatorsTeam FalconsTeam SecretBetBoom TeamTeam SpiritXtreme GamingHeroicShopify Rebellion և Aurora Gaming-ը:

PGL Wallachia 2024: Season 1-ի հանդիպումները տեղի կունենան մայիսի 10-ից 19-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում: 16 թիմեր կվիճարկեն 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ:


PGL Wallachia 2024: Season 1-ի մասնակիցներն են

Team Liquid Team Falcons BetBoom Team Xtreme Gaming
Gladiators Team Secret Team Spirit Heroic
Shopify Rebellion Aurora Gaming Virtus.pro Tundra Esports
G2 Invictus Gaming nouns BOOM Esports Blacklist International