Liquidpedia պորտալում տեղեկություն է հայտնվել DreamLeague Season 19 մրցաշարում խմբերի բաժանման վերաբերյալ: Ըստ այդմ, B խմբում Team Spirit-ն ուժերը կչափի Team LiquidPSG.LGDTalon EsportsTundra Esports կազմերի հետ:

Արևելյան Եվրոպայի մեկ այլ ներկայացուցիչ թիմ՝ HellRaisers-ը, հայտնվել է A խմբում: Այստեղ են նաև
Gladiators, Team Aster, Shopify Rebellion և այլ կազմերը: Այս փուլի բոլոր հանդիպումները կանցկացվեն best-of-2 ձևաչափով, իսկ մրցաշարի հաջորդ փուլ դուրս կգան չորսական թիմեր յուրաքանչյուր խմբից: DOTA 2-ի այս առաջնությունը կմեկնարկի ապրիլի 9-ին:

DreamLeague Season 19-ը կլինի առաջին իրադարձությունը ESL Pro Tour-ի նոր մրցաշարերի շարքում: Այս մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ համապատասխան հոդվածից: