ESL-ը նախատեսում է սկսել DOTA 2 մրցաշարերի կանոնավոր նոր շարք՝ Սաուդյան Արաբիայում անցկացվող Riyadh Masters-ի եզրափակվող առաջնության հետ: Այս մասին հայտնել է լրագրող Ռիչարդ Լյուիսն անձնական բլոգում՝ վկայակոչելով նախագծի շնորհանդեսը, որը մրցաշարային օպերատորը ցույց է տվել The Lima Major 2023-ին մասնակցած թիմերին:

Կազմակերպիչների մտահղացմամբ՝ DreamLeague, ESL One և Riyadh Masters առաջնությունները կմիավորվեն մեկ ESL Pro Tour համակարգում։ Մրցաշարերը նախատեսում են անցկացնել Valve-ի մրցումների միջև ընկած ժամանակահատվածում։ ESL-ն արդեն կազմել է նախատեսված ժամանակացույցն առաջիկա երկու տարվա համար, սակայն միջոցառումների անցկացման ժամկետներն ամենայն հավանականությամբ կփոխվեն։

DreamLeague-ը դիտվում է որպես Riyadh Masters-ի եզրափակիչ որակավորման հիմնական մրցաշար: Մրցույթի շրջանակներում 16 թիմեր երկու շաբաթվա ընթացքում կխաղարկեն մեկ միլիոն դոլարի մրցանակային ֆոնդ: Առաջնությունը կանցկացվի առցանց, սակայն մասնակիցները կլինեն Եվրոպայում։

ESL One-ը կանցկացվի Թաիլանդում LAN տարբերակով և կունենա մեկ միլիոն դոլար մրցանակային ֆոնդ: Այս մրցաշարից առաջ տեղի կունենան ընտրական մրցաշարեր, որոնց արդյունքներով հիմնական փուլում սլոթները կստանան 12 կազմերը(մասնակիցների ընդհանուր թիվը չի նշվում):

Riyadh Masters-ում ելույթ կունենան ESL-ի վարկածով աշխարհի 20 լավագույն թիմերը։ Մրցաշարը կտևի երկու շաբաթ, իսկ հանդիպումները կանցկացվեն երկրպագուների առջև: Առաջնությունը կդառնա Gamers8 փառատոնի մի մասը։

Ենթադրվում է, որ շարքի առաջին մրցաշարը կլինի Riyadh Masters-ը, որը կկայանա 2023 թվականի հուլիսին։ Առաջնությունը տեղի կունենա Gamers8 փառատոնի շրջանակներում՝ 45 մլն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով: Թե այս գումարի որ մասն է հատկացվելու DOTA 2 մրցաշարին, չի նշվում: