Սաուդյան Արաբիայի կառավարությունը կանցկացնի երկրորդ Gamers8 կիբերսպորտային փառատոնը:

Միջոցառումը կմեկնարկի հուլիսի 6-ին Ալ-Ռիադում։ Բոլոր մրցաշարերի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 45 միլիոն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է կիբերսպորտային մրցաշարերի համար: 2022 թվականին մրցանակային ֆոնդը կազմել էր 30 միլիոն դոլար։

Այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ ինչ դիսցիպլինաներ են ներկայացվելու փառատոնի շրջանակում։ Անցյալ տարի առաջնություններ անցկացվեցին DOTA 2-ից, PUBG Mobile, Rainbow Six Siege, Rocket League և Fortnite խաղերից:

DOTA 2 մրցաշարի հաղթողը, որն անվանվեց Riyadh Masters, այն ժամանակ եղավ PSG.LGD-ն, որը գրանդ եզրափակչում հաղթեց Team Spirit-ին: