ESL ընկերությունը հրապարակել է DOTA 2 թիմերի թարմացված համաշխարհային վարկանիշը: Մրցաշարային օպերատորի վարկածով տարածաշրջանային լավագույն թիմերի ցուցակներում տեղի է ունեցել երկու փոփոխություն:

BetBoom Team-ը զբաղեցրել է երրորդ տեղն Արևելյան Եվրոպայում՝ շրջանցելով Nemiga Gaming-ին, որը տեղափոխվել է չորրորդ հորիզոնական, իսկ B8 Esports-ը հայտնվել է Հյուսիսային Ամերիկայի լավագույն հնգյակում:

Թիմերի դիրքերն Արևմտյան Եվրոպայում, Չինաստանում, Հարավային Ամերիկայում և Հարավարևելյան Ասիայում մնացել են նույնը: Չնայած ESL-ը փոխել է Betboom Team-ի և B8-ի դիրքերը, պաշտոնական կայքում գրանցված է մնացել փոփոխությունների հին ամսաթիվը:

Մարտի 13-ին ESL-ը հայտարարեց Dota 2 լիգայի մասին՝ երկու միջազգային առցանց առաջնություններով և Սաուդյան Արաբիայում եզրափակիչ LAN իրադարձությամբ, որի մրցանակային ֆոնդը կազմում է 15 միլիոն դոլար: