ESL մրցաշարային օպերատորը մանրամասներ է բացահայտել DOTA 2-ի նոր մրցակցային համակարգի մասին, որն անվանել է ESL Pro Tour: Առաջին սեզոնի շրջանակներում տեղի կունենա DreamLeague-ի երկու մրցաշար, որոնցից յուրաքանչյուրում կխաղարկվի մեկ միլիոն դոլար: Եզրափակիչ առաջնությունը կլինի Riyadh Masters-ը՝ 15 մլն դոլար մրցանակային ֆոնդով, որը կկայանա ամռանը Սաուդյան Արաբիայում:

ESL Pro Tour-ի միջոցառումների հրավերներ կստանան վեց տարածաշրջանների լավագույն թիմերը: Յուրքանաչյուր տարածաշրջանին կցված է մեկ սլոթ: Մրցաշարերում լրացուցիչ տեղերը կտրամադրվեն ESL-ի նոր վարկանիշով: Միավորներ կշնորհվեն թիմերին՝ միջազգային մրցումներում ձեռքբերումների համար: Ապագայում կազմակերպիչները նախատեսում են անցկացնել նաև ընտրախաղեր։

ESL-ի առաջին սեզոնը սկսվում է ապրիլի 9-ին DreamLeague Season 19-ի մեկնարկով: Մրցաշարում 16 թիմեր կխաղարկեն մեկ միլիոն դոլար և սլոթ Riyadh Masters-ի համար: Առաջնությունը տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում առցանց տարբերակով՝ Եվրոպայից: Շարքի հաջորդ իրադարձությունը կլինի DreamLeague Season 20-ը՝ նույն սկզբունքով։ Այս մրցույթն էլ կկազմակերպվի DPC 2023: Season 3-ի առաջին դիվիզիոնի խաղերի ավարտից հետո, այսինքն հունիսի 11-ից 25-ը:

DreamLeague-ի երկու մրցաշարերի արդյունքների հիման վրա կորոշվեն Riyadh Masters-ի հրավիրված մասնակիցները՝ երկու չեմպիոնները, DreamLeague Season 20-ի երկրորդ եզրափակիչ դուրս եկած թիմը և ևս հինգ թիմեր, որոնք լավագույն արդյունքները ցույց կտան մրցաշրջաններում: Մրցույթը տեղի կունենա հուլիսի 17-30-ը Սաուդյան Արաբիայում Gamers8 կիբերսպորտային փառատոնի շրջանակում: 16 թիմեր կվիճարկեն 15 մլն դոլար։