Ջեյք "Stewie2k" Յիփը կարող է դառնալ Legacy Esports-ի հիմնական կազմի անդամ։ Ըստ Dust2 Brasil հարթակի՝ նա բրազիլական ակումբ է հրավիրվելու ապրիլից։ Օրերս ակումբի պահեստայինների նստարանին էր հայտնվելլեգենդար կիբերմարզիկ Մարսելո "Coldzera" Դավիդը։ Հենց նրան էլ կարող է փոխարինել Ջեյքը։ Եթե ամեն ինչ տեղի ունենա այս նախագծվածո՝ կստացվի, որ  Stewie2k-ն պրոֆեսիոնալ մրցաբեմ է վերադառնում իր վերջին պաշտոնական խաղից 2 տարի անց, եթե չհաշվենք ESL Challenger 2023-ում Mythic թիմում հանդես գալը։ 

Stewie2k-ն այս դադարի ժամանակն օգտագործել է մեկ այլ շութերում՝ Valorant-ում հմտանալու համար, ինչպես նաև հեռարձակումներ է կատարել իր խաղային ալիքներով։ Ինչևէ, մրցակցելու ցանկությունը դեռ չի մարել 26-ամյա երիտասարդի առօրյայում։ Հավանաբար նա կրկին կհայտնվի Entry Fragger-ի դերում, եթե պահպանվել է իր ագրեսիվ խաղաոճն ու մեխանիկական հմտությունները։ Ջեյքն իր կարիերայում մեկ անգամ է նվաճել մեյջորի գավաթը՝ հեռավոր 2018-ին, ապա միացել բրազիլական MIBR-ին։ Հետագա քայլերը տարել են դեպի ամերիկյան այլ ակումբներ՝ EG, C9, Liquid...Կարելի է ասել, որ Stewie2k-ն բավարար փորձ ունի հարավամերիկյան կիբերմարզիկների հետ խաղալու, ուստի դժվար չի լինի նաև հետագայում դառնալ թիմի ավագը։