Խաղային ստենդների ամենահայտնի ընկերություններից մեկը՝ Playseat-ը, համագործակցություն է սկսում Formula 1-ի հետ՝ մասնագետների և սովորական տնային արշավորդների համար պաշտոնապես լիցենզավորված սիմուլյատորների սարք ստեղծելու նպատակով:

Խաղային նստատեղերը հաճախ դասակարգում են որպես մեկնարկային մակարդակի խցիկներ: Ֆորմուլա 1-ի այս նոր խցիկները կարծես լուրջ առաջընթաց են: F1 շարքում կներկայացվեն ունիվերսալ և մատչելի մոդելներ բարձրակարգ պրոֆեսիոնալիզմի համար։ Արշավորդների խցիկները միակ տարրը չեն լինի։ Ակնարկներ են արվել նաև առանձին նստատեղերի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ խցիկները կունենան փոխարինելի տարրեր:

Չնայած այս տարի Ֆորմուլա 1-ի կիբերսպորտային իրադարձությունների հետ կապված բոլոր դրամաներին և հիասթափություններին, այս համագործակցությունն երկրպագուներին համոզում է, որ սպորտը դեռ նվիրված է և հետաքրքրված է սիմուլյացիոն մրցավազքի աշխարհով: Այնուամենայնիվ պետք չէ մոռանալ այն, որ Playseat-ը մտնում է շատ մրցակցային շուկա, որտեղ գերակշռում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Next Level Racing-ը, GT Omega-ն և այլ ապրանքանիշեր ու ընկերություններ:

Playseat-ի նոր հրատարակության նախնական պատվերներն ընդունվում են հենց հիմա՝ 2499 եվրոյով: