RENNSPORT մրցարշավային խաղի նորագույն բետա տարբերակը՝ 1.8.0-ը պարունակում է նոր հնարավորություններ, ինչպիսիք են Time Trial ռեժիմը, Goodwood Hillclimb մրցուղին, Porsche Mission R էլեկտրական մեքենան, Spa Frankorscham երթուղու համար բոլորովին նոր օր/գիշեր համակարգը, հորիզոնի կողպումը և այլ բարելավումներ:

Time Trial ռեժժիմը թույլ է տալիս արագության փոձություններ հաղթահարել հասանելի բոլոր մրցուղիներում: Գրանցած ժամանակը պահպանվում է խաղացողների գլոբալ վարկանիշում:

Goodwood Hillclimb-ը պատմական մրցուղի է, որտեղ ճշգրտությունն առաջնային նշանակություն ունի և յուրաքանչյուր միլիմետր կարևոր է: Արագընթաց ուղիղ և տեխնիկական շրջադարձերի համադրությունը պահանջում է ինչպես հմտություններ, այնպես էլ ռազմավարություն՝ ապահովելով հուզիչ փորձություն բոլոր մակարդակների վիրտուալ արշավորդների համար: Անկախ նրանից, թե դուք փորձառու մասնագետ եք, թե սկսնակ մրցարշավային աշխարհում, այս արահետը խոստանում է անմոռանալի փորձ:

Porsche Mission R էլեկտրաքարն այդ դասի առաջիններից է խաղում: Այս նոր մեքենան ունի այն ամենը, ինչ ցանկանում եք՝ մաքուր կատարում և ակնթարթային հզորություն: