AMD-ի ղեկավար Լիզա Սուն CES 2023 էլեկտրոնիկայի ցուցահանդեսում ներկայացրել է X3D ընտանիքի չիպերը: 3D V-Cache տեխնոլոգիայով հագեցած պրոցեսորները վաճառքի կհանվեն 2023 թվականի փետրվարին, սակայն թե ինչ գներով, դեռ պարզ չէ:

AMD-ի ներքին թեստերի հմաձայն, Ryzen 7 7800X3D պրոցեսորը խաղերում մինչև 30% ավելի հզոր է, քան Ryzen 7 5800X3D-ը` ընկերության նախորդ չիպը: Ըստ Լիզա Սուի, Ryzen 7 7800X3D-ի միջին կատարողականի շահույթը հանրաճանաչ խաղերի դեպքում, համեմատած 5800X3D-ի հետ, կազմում է 15%:

  • Ryzen 7 7800X3D — 8 միջուկ, 16 հոսք, մինչև 5 ԳՀց, քէշի ծավալ 104 Մբայթ, 120 Վտ
  • Ryzen 9 7900X3D — 12 միջուկ, 24 հոսք, մինչև 5,6 ԳՀց, քէշի ծավալ 140 Մբայթ, 120 Վտ
  • Ryzen 9 7950X3D — 16 միջուկ, 32 հոսք, մինչև 5,7 ԳՀց, քէշի ծավալ 144 Մբայթ, 120 Վտ

Մամլո հաղորդագրության մեջ AMD-ն Ryzen 7 7800X3D-ն անվանել է «աշխարհի լավագույն պրոցեսորը խաղերի համար»: Ընկերությունը պնդում է, որ չիպը ոչ միայն գերազանցում է Intel Core i9-13900K-ի կատարումը, այլև ավելի հզոր կլինի, քան առաջիկա Core i9-13900KS-ը: Ի դեպ, այս տեղեկությունը համապատասխանել է ավելի վաղ համացանց արտահոսած լուրերին: