Ժամանակից շուտ համացանց են արտահոսել AMD-ի առաջիկա Ryzen պրոցեսորների գներն ու բնութագրերը, որոնք պետք է ցուցադրվեն հունվարին կայանալիք CES 2023 ցուցահանդեսում: Հաղորդվում է, որ նոր տեսականին ավելի մատչելի է, բայց միևնույն ժամանակ այն ունի մեծ հնարավորություններ:

  • Ryzen 5 7600: 6 միջուկ; 12 հոսք; 5,1 ԳՀց; 38 Մբայթ քէշ-հիշողություն; 65 Վտ TDP և Գինը 229 դոլար
  • Ryzen 7 7700: 8 միջուկ; 16 հոսք; 5,3 ԳՀց; 40 Մբայթ քէշ-հիշողություն;; 65 Վտ TDP և Գինը 329 դոլար
  • Ryzen 9 7900: 12 միջուկ; 24 հոսք; 5,4 ԳՀց; 76 Մբայթ քէշ-հիշողություն;; 65 Վտ TDP և գինը 429 դոլար

VideoCards պորտալի տեղեկատվության համաձայն, AMD Radeon 7900-ը խաղերում միջինը 19%-ով ավելի արագ կլինի, քան Ryzen 9 5900X-ը: Ակնկալվում է, որ նոր արագ և ծախսարդյունավետ պրոցեսորները կարող են վաճառքի հանվել արդեն 2023 թվականի հունվարի 10-ից: