Nintendo ընկերությունը մտադիր չէ մինչև 2022 թվականի վերջը հայտարարել կամ առավել ևս՝ թողարկել նոր կոնսոլ կամ այլ սարք:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Nintendo-ն կենտրոնացած է Switch-ի վաճառքի պլանի կատարման վրա, ուստի բոլոր հզորություններն ուղղված են հենց հիբրիդային կոնսոլի և դրա համար բաղադրիչների արտադրությանը: Nintendo-ի նախագահ Սյունտարո Ֆուրուկավան լրագրողներին հայտնել է, որ ընկերությունը սովորաբար օգտագործում է ամառն ամանորյա տոների կամ աշնանային վաճառքի համար արտադրանքի պաշար ապահովելու նպատակով: Սակայն այս տարի արտադրությունն ավելի դանդաղ է ընթանում, քան սովորաբար է եղել։