Սթրիմեր Թայլեր Ninja Բլեվինսը հայտարարել է, որ բժիշկները նրա մոտ մելանոմա տեսակի քաղցկեղ են հայտնաբերել: Նա հիվանդության մասին իմացել է մաշկաբանի սովորական հետազոտության ժամանակ:

Մաշկաբանի հետազոտության ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել Ninja-ի ոտքի վրա գտնվող  գոյացությանը, որը հեռարձակողն ի սկզբանե ցանկանում էր հեռացնել: Բժիշկը վերցրել է անհրաժեշտ անալիզները, և դրանք ցույց են տվել, որ դա մելանոմա է՝ չարորակ նորագոյացություն։ Առայժմ հայտնի չէ, թե հիվանդության զարգացման որ փուլում է գտնվում դա։

Ես դեռ մի փոքր ցնցված եմ, բայց ուզում եմ ձեզ տեղյակ պահել: Մի քանի շաբաթ առաջ ես գնացի մաշկաբանի մոտ՝ Ջեսի(իր կնոջ անունն է) կողմից պլանավորված մաշկի և խալերի տարեկան ստուգման։ Ոտքիս վրա գոյացություն ունեի, որը մենք ուզում էինք հեռացնել ամեն դեպքում: Պարզվեց, որ այն մելանոմա է, բայց բժիշկները հույս ունեն, որ մենք այն շուտ ենք հայտնաբերել: Նրա կողքին կար ևս մեկ մութ կետ, ուստի այսօր բժիշկները բիոպսիա արեցին և հեռացրեցին մելանոմայի շուրջ մի մեծ տարածք՝ հույս ունենալով, որ մանրադիտակի տակ կտեսնեն հստակ, ոչ մելանոմային եզրեր: Ես ուրախ եմ, որ մենք հայտնաբերեցինք նրան վաղ: Խնդրում ենք սա ընդունել մաշկաբանի տարեկան ստուգումների կոչ:

Ninja-ն ամերիկացի հեռարձակող և բլոգեր է, որն առավել հայտնի է Fortnite-ի հեռարձակումներով: 2018-ին այն գերազանցեց Twitch-ի ռեկորդը՝ հեռարձակումների գագաթնակետային առցանցով և դարձավ պլատֆորմի ամենաշատ դիտված բովանդակության ստեղծողներից մեկը: 2019 թվականին Ninja-ն լքեց Twitch-ը և պայմանագիր կնքեց Microsoft-ի կողմից ստեղծված Mixer-ի հետ։ 2020 թվականին Mixer-ը հայտարարեց փակման մասին, իսկ Բլևինսը վերադարձավ Twitch՝ ընկերության հետ կնքելով բազմամյա պայմանագիր: