efootball-ի թարմացումը նոր իրեր է բերել խաղ։ Մի շարք լիգաների ստադիոններ, գնդակներ,  խաղացողների մոդելներ և լոգոներ բերվել են արդի տեսքի։ Եվս մեկ անգամ Dream Team-ի համար ներխաղային խանութում հասանելի է դարձել հարձակվող Romario-ի Էպիկ քարտը, այս անգամ արդեն Վասկո Դա Գամայի մարզահագուստով։ Փետրվարին լույս տեսած բրազիլիայի հավաքածուի քարտից նրա վարկանիշը ցածր է երկու միավորով. Զգալիորեն թուլացվել են ցատկը, արագությունը, փոխանցումները և ֆիզիկական այլ հմտություններ։ Հաշվի առնենք, որ նոր քարտում նրա տարիքը 34 էր, իսկ նախորդ տարբերակներում՝ 28։ 

Այս քարտի թողարկումը ամենևին պատահական չէ․ իրական կյանքում նա հետ է վերադառնում պրոֆեսիոնալ ֆուտբոլ կարճ ժամանակով՝ իր որդու հետ նույն թիմում խաղալու վաղեմի երազանքն իրագործելու։ 58 տարեկանում նա արդեն Football Club America-ի ղեկավարն է, իսկ  օրերս ինքն իրեն ընդգրկել է թիմի կազմում որպես խաղացող։