Այսօր ժամեր առաջ թողարկվեցին խաղի թարմացման մանրամասները։ Նախկինում նշել էինք, որ Cypher-ի trapwire կարողությունն է թուլացվում նոր մրցաշրջանից, սակայն նաև իրեն է միացել Viper-ը, քանի որ նա ամենապահանջվածն է եղել Մասթերս առաջնությունում։ Գործակալի Snake Bite-ի՝ C կարողության կիրառումը նվազեցվել է 1-ով։ Նախկին 2 պարկուճի փոխարեն ռաունդի ընթացքում կարելի է գործածել ընդամենը 1 անգամ։ Սրանից զատ ծխի ամպը՝ Q-ն ավելի կարճ կլինի ակտիվ։ Ի դեպ՝ այն գետնից վերցնել այսուհետ կարելի է միայն գնման դադարի՝ buy phase-ի ժամանակ։ Toxic Screen-ի համար էլ այն կլինի 12 վայրկյան։ Վերաակտիվացնել կարելի է, երբ լրացել է cooldown-ի 30 տոկոս ժամանակը՝ նախկին 20-ի փոխարեն։ Այլ մանրամասները՝ Riot Games-ի բլոգում։ Ի դեպ՝ ծրագրավորողները նշել են, որ նոր քարտեզ հասանելի կլինի խաղում արդեն Masters Shanghai առաջնությունից հետո։