Մարտի 28-ին Suicide Squad: Kill the Justice League-ի թողարկումից գրեթե երկու ամիս անց, Rocksteady Studios-ը հայտնում է առաջին սեզոնը մեկնարկելու մասին։

Խոշոր թարմացումը բաժանվել է երկու դրվագի։ Առաջինը, որը ստացել է  «Վախ» անվանումը, արդեն հասանելի է, իսկ երկրորդը՝ «Երկակիություն» անունով, կթողարկվի ավելի ուշ։ Ի թիվս այլ բաների, թարմացման հետ խաղի մեջ հայտնվել են:

  • Ջոկերի այլընտրանքային տարբերակը, որն Arkham է ժամանել այլ աշխարհից:
  • Մետրոպոլիսի մեկ այլ տարբերակ ևս, որը կարելի է ուսումնասիրել որոշ առաքելությունների ընթացքում:
  • Լրացուցիչ Bossfight Բրեյնիաքի հետ:
  • Հանդերձանքի հավաքածուներ և զենքեր DC սուպերչարագործներից:
  • Պրեմիում և անվճար մարտական անցումներ՝ իրենց պարգևներով:
  • Վերանայված բալանսավորում, վերամշակված առաքելություններ և այլն:

Թե երբ կմեկնարկի խաղաշրջանի երկրորդ կեսը, հայտնի չէ։ Հավանաբար դա տեղի կունենա առնվազն մեկ ամիս անց:

Suicide Squad: Kill the Justice League-ը հասանելի է PC-ում, PS5-ում և Xbox Series X|S-ում: Խաղը մամուլից ստացել է խառը և բացասական արձագանքներ, բայց խաղացողներն այն շատ ավելի ջերմ են ընդունել: Warner Bros. Games-ը հայտարարել է, որ խաղը չի արդարացրել իր սպասելիքները: