CD Projekt-ը հրապարակել է 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունը, որը չափազանց հաջող է դարձել ընկերության համար։ Խաղային ընկերության համար սա երկրորդ լավագույն արդյունքն է իր ողջ գոյության ընթացքում:

  • Cyberpunk 2077-ի և Phantom Liberty հավելման վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցել է ավելի քան 750 միլիոն դոլարը:
  • Polaris ծածկանունով հաջորդ The Witcher-ը գտնվում է նախաարտադրության փուլում։
  • Fool's Theory ստուդիայի կողմից մշակվող առաջին The Witcher-ի ռեմեյքը և CDPR-ի Cyberpunk 2077-ի շարունակությունը դեռ հայեցակարգի(կոնցեպտ) մշակման փուլում են: Այս նախագծերի թիմերն աստիճանաբար ընդլայնվում են։
  • The Molasses Flood-ի The Witcher խաղի ակտիվ արտադրությունը դեռ չի սկսվել։
  • CD Projekt RED-ի առաջին խաղն իր սեփական ֆրանշիզայից գտնվում է IP-հայեցակարգի մշակման փուլում։ Hadar ծածկանունով նախագծի մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2022 թվականի աշնանը։
  • The Witcher-ի հաջորդ մասի համար պատասխանատու թիմը շարունակում է աճել։ 2024 թվականի փետրվարի 29-ի դրությամբ խաղի վրա աշխատել է 403 մարդ, այսինքն՝ ստուդիայի ողջ անձնակազմի ավելի քան 60%-ը։ Էքշենի ակտիվ արտադրության փուլը կսկսվի 2024 թվականի երկրորդ կեսին։
  • CD Projekt-ը շատ գոհ է Cyberpunk 2077-ի և Phantom Liberty-ի հավելումներից, որոնց վաճառքը 2023 թվականին գերազանցել է հինգ միլիոն օրինակը: Ընկերությունում վստահ են, որ խաղն երկար տարիներ կպահպանի իր արդիականությունը գնորդների համար, ինչպես և The Witcher 3-ը:
  • CDPR ստուդիայի խաղերը վաճառվել են ավելի քան 100 միլիոն օրինակով։ Դրանցից ավելի քան 75 միլիոնը բաժին է ընկել The Witcher եռագրությանը, իսկ 25 միլիոնը՝ Cyberpunk 2077-ին։
  • CD Projekt-ի վաճառքի եկամուտը 2023 թվականին գերազանցել է 1.2 միլիարդ զլոտը (308 միլիոն դոլար), իսկ շահույթը՝ 481 միլիոն զլոտ (120 միլիոն դոլար): Այս ցուցանիշները 29%-ով և 39%-ով ավելի բարձր են, քան մեկ տարի առաջ։
  • Ֆինանսական առումով 2023-ը երկրորդ լավագույն տարին էր CD Projekt-ի գոյության ողջ պատմության ընթացքում։
  • Ընկերության պահուստներն աճել են մինչև 1.3 միլիարդ զլոտը: CD Projekt-ում հայտնել են, որ դրա հաշվին հասել են «ապահով ֆինանսական վիճակի»։