Battlefield V-ի մշակողները հաստատել են, որ չորեքշաբթի՝ ապրիլի 3-ին, կներդրվի EA Anti-Cheat  համակարգը: Շատ խաղացողների համար սա ողջունելի բարելավում էր, քանի որ Battlefield V-ի հանդեպ ունեցած խաղասերների ակտիվությունը բացահայտեց խաղում անազնիվ խաղացողների հետ կապված շատ խնդիրները:

Օգտատերերը կարիք չեն ունենա լրացուցիչ գործողություններ ձեռնարկել, բացի խաղի վերագործարկումից: Battlefield-ի թիմը պարզաբանել է, որ այս քայլը պետք է օգնի մշակողներին ավելի արդյունավետ հայտնաբերել և հեռացնել անազնիվ խաղացողներին: EA Anti Cheat-ի գալուստն ակնհայտորեն այս շութերը  խրախուսելու ջանքերի մի մասն է և երկրպագուները կարող են ակնկալել հետագա բարելավումներ: