Մոտ 700 ՄԲ ծավալով վերջին թարմացումը photo-mode-ի նկարները կդարձնի ավելի գրավիչ։ Կերպարների դեմքի արտահայտությունը կարելի է փոխել մի քանի տարբերակներում։ Զարմանք, ուրախություն, ագրեսիա, մարտականություն կարելի է հաղորդել կերպարին և ստանալ շրջակայքին համահունչ պատկեր։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ խաղի դիզայներ Ուիլ Շենը պատմել էր, որ խաղային պատմության վերջին առաջադրանքը ստեղծվել է <<վերջին վայրկյաններին>>։ Իր գործընկեր Սթիվ Քորնեթը առաջարկել էր թույլ տալ խաղացողներին այցելել խաղի պատմության նախորդ դրվագներ՝ նախքան վերջինը ավարտելը