Sony Interactive Entertainment ընկերությունը հայտարարել է այն խաղերը, որոնք PlayStation Plus Essential և ավելի բարձր փաթեթի բաժանորդները կստանան ապրիլին:

Ապրիլին PlayStation Plus-ի բաժանորդներին սպասվում է երեք խաղ: Գեյմերներին հասանելի կլինեն առաջին դեմքի գործողություններով Immortals of Avium (PS5) մոգական շութերը, Minecraft Legends (PS5 ու PS4) էքշն-ստրատեգիան, ինչպես նաև Skul: The Hero Slayer երկչափ պլատֆորմերը rogue-like տարրերով:

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ Sony Interactive Entertainment-ը պատրաստվում է իբր թե Bloodborne-ը տեղափոխել Համակարգիչ և PlayStation 5 խաղային հարթակներ: Ընկերությունը նույնիսկ սկսել է աշխատել այլ հարթակների համար նախատեսված տարբերակի վրա, սակայն ըստ ինսայդերի, նման բան տարիներ շարունակ նա չի լսես: