Blizzard-ը ներկայացրել է Overwatch 2-ի նոր հերոսի գեյմփլեյ-թրեյլերը: Կերպարը ստացել է Վենտուրա (Venture) անունը և առաջին անգամ ցուցադրվել էր BlizzCon 2023-ի շրջանակում՝ անցյալ տարվա նոյեմբերին։

Դատելով ձայնից և արտաքինից՝ Վենտուրան երիտասարդ աղջիկ է։ Հերոսուհին կենտրոնացած է հակառակորդներին զանգվածային վնաս պատճառելու վրա: Ինչ վերաբերում է սյուժետային բաղադրիչին, ապա Նա իրենից ներկայացնում է եռանդուն հնագետ, ուստի մշակողները համապատասխան սարքավորումներ են ընտրել վերջինիս համար։

Պայքարում է անցքեր փորող հզոր գործիքով, որի օգնությամբ կարող է կատարել ինչպես սովորական հարձակումները, այնպես էլ օգտվել եզակի ունակություններից: Նոր հերոսի դեբյուտը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ Overwatch 2-ի 10-րդ սեզոնի մեկնարկի շրջանակում: Մարտի 28-ից մարտի 31-ը հերոսը հասանելի կլինի ցանկացած խաղացողի համար, որպես փորձարկվող կերպար։ Ի դեպ, տասներորդ սեզոնից է, որ բոլոր նոր հերոսները կբացվեն անվճար սկզբունքով: