NetEase-ը և Marvel Games-ը ներկայացրել են թիմային PvP-շութեր Marvel Rivals-ը, որտեղ հերոսների դերում կտեսնենք կոմիքսների հայտնի կերպարներին: Խաղի գործողությունները տեղի են ունենում երրորդ դեմքից: Առցանց-էքշնում խաղացողները միմյանց դեմ կպայքարեն «6v6» ձևաչափով մարտերում՝ քարտեզների վրա:

Բացի սովորական հմտություններից, Marvel Rivals-ում խաղացողները կկարողանան կիրառել հատուկ համագործակցային ունակություններ, որոնք տարբերվում են ըստ կերպարների ընտրության: Հալկը կկարողանա լիցքավորել Iron Man-ի զրահը գամմա-էներգիայով, որպեսզի նա լրացուցիչ վնաս պատճառի, իսկ Հրթիռը հնարավորություն կունենա բարձրանալ Գրուտի մեջքին, ինչը կստեղծի «վտանգավոր դուետ»։

Խաղի ալֆա-թեստավորումը տեղի կունենա 2024 թվականի մայիսին։ Դրա ընթացքում խաղացողներին հասանելի կլինեն 12 հերոսներ։ Խաղի ամբողջական տարբերակում, ի թիվս այլ բաների, կհայտնվեն Iron Man-ը, Raccoon Rocket-ը, Hulk-ը, Groot-ը, Doctor Strange-ը և Luna Snow-ը:

Խաղի թողարկման ամսաթիվը դեռ չի հայտարարվել: Ստեղծվում է Անհատական Համակարգիչների համար: Կոնսոլների մասին տեղեկություն չի հնչել: Խաղը հանդիսանում է պայմանականորեն անվճար նախագիծ: