2K Games-ը նոր թրեյլեր է ցուցադրել ապագա TopSpin 2025 խաղից։ Գեյմփլեյի առաջին կադրերում երևում են հայտնի թենիսիստներ և թենիսիստուհիներ: Նրանց ընդհանուր թիվը 25-ն է, ընդ որում՝ խաղում ներառված են թե՛ ներկա աստղերը, ու թե՛ սպորտի լեգենդները։ TopSpin 2025-ում առկա են 48 կորտեր։ Թենիսիստների խորհրդանշական մատուցումների անիմացիները բարելավվել են՝ դարձնելով դրանք առավելագույնս իրական: Խաղաոճերից հասանելի են Grand Slam, MyCareer, World Tour և այլք։ TopSpin 2K25-ը կարելի է նախապատվիրել Steam-ում՝ 60 դոլարով։ Խաղի պաշտոնական թողարկումը տեղի կունենա ապրիլի 26-ին։