Այսօր արդեն խաղի համար հերթական խոշոր թարմացումն է դուրս գալու: «Ճեղքում» ռեժիմի խաղացողների քանակը 128-ից կկրճատվի 64-ի հասնելով: Այն, որ խաղի առաջին մրցաշրջանը կսկսվի հունիսին, հայտարարել են DICE-ից: Դրա մանրամասներից հեղինակները կխոսեն թողարկման նախօրեյին:

Թարմացման շրջանակում խաղացողների կրճատումը տեղի կունենա բոլոր պլատֆորմաներում՝ PC, Xbox Series X|S և PlayStation 5, ինչպես նաև PS4 ու Xbox One կոնսոլներում: DICE-ում վերլուծել են իրավիճակը և եկել այն եզրակացության, որ ռեժիմը հարմար չէ 128 խաղացողների համար, քանի որ մարտերի ինտենսիվության և ընդհանուր քաոսային վիճակի պատճառով նվազում է կոնկրետ խաղացողի ազդեցությունը խաղի ընթացքի վրա: 64 խաղացողներով սկզբունքն այս ռեժիմում պետք է որ ապահովի դինամիկ խաղային ընթացք: