Ամերիկյան Team Envy կիբերսպորտային կազմակերպությունը կլանված է OpTic Gaming-ի կողմից: Այս մասին հայտնել Է OpTic-ի ղեկավար Հեկտոր Hecz Ռոդրիգեսն իր ալիքի պոդքաստում։

Երկու ակումբների միավորումը սկսվել էր 2021 թվականի նոյեմբերից, երբ համատեղ նախագիծ էին ստեղծել՝ OpTic Texas-ը Call of Duty League-ից։ Միաձուլումից հետո ակումբի բոլոր թիմերը կխաղան OpTic Gaming թեգի ներքո, բացառությամբ Dallas Fuel-ի, որը հանդես է գալիս Overwatch League-ում:

Team Envy կազմակերպությունը հիմնադրվել է 2007 թվականին և մինչև 2018 թվականը կոչվել է Team EnVyUs։ Սկզբում ակումբն ուներ միայն ռոսթեր Call of Duty-ից, իսկ 2015-ից նա սկսեց ընդլայնվել՝ ձեռք բերելով ֆրանսիական կազմ CS:GO-ից։ Այս թիմը հետագայում հաղթեց DreamHack Cluj-Napoca 2015-ում: