PC Gaming Show-ն այս տարի ևս կկազմակերպվի ու առհասարակ սա խաղային միջոցառման թվով ութերորդ ցուցահանդեսն է: Ընթացիկ տարում այն տեղի է ունենալու հունիսի 12-ին: Հեռարձակումը տեղի ժամանակով կկազմակերպվի ժամը 23:30-ին:

Միջոցառման ժամանակ ցուցադրվելու է 45 նախագիծ: Կլինեն նախկինում ցուցադրված խաղերից մանրամասներ և կլինեն այնպիսի խաղեր, որոնք դեռ հանրությանը չի ներկայացվել: Սպասվում են անոնսներ 11-bit Studios-ից, Klei Entertainment-ից, Paradox-ի Victoria 3 խաղից առաջին գեյմփլեյն է ցուցադրվելու, ինչպես նաև գեյմփլեյներ կլինեն ARMA 4 ու Immortality խաղերից և ոչ միայն: Տեղի կունենան նաև հարցազրույցների մշակողների հետ, դեմոնստրացիոն խաղերի օրինակներ և այլն:

Նախորդ տարի PC Gaming Show-ի ժամանակ ցուցադրվել էին բավական խոշոր նախագծեր, այդ թվում՝ Chivalry 2, Dying Light 2: Stay Human, Humankind և այլն: Սպասենք այս տարվա միջոցառումից ևս հետաքրքիր անոնսերի: