Riot Games-ը թողարկել է 8.07 համարակալմամբ թարմացումը։ Վերջինս կենտրոնանում է Clove, Omen և Chamber հերոսների վրա։ Նախ հայնտի է դարձել, որ ուղղվել է Clove-ի բացարձակ կարողության հետ կապված բագը։ Գումարած՝ նրա կարողությունների կիրառման դեպքերը չէին ներառվում խաղի վերջում ցուցադրվող արդյունքի ամփոփման ժամանակ։ 

Վերացվել է նաև  Chamber-ի C կարողության հետ կապված թերացումը, որով գործակալի Trademark տեսահսկիչը կարելի էր տեղադրել չթույլատրված տեղանքներում։ Հզորացվել է Omen-ի բացարձակ կարողությունը․ նա այժմ կարող է վերցնել Spike-ը իր ultimate-ի կիրառման ընթացքում։ Ուղղվել են նոր սքիների ձայնային և անիմացիոն թերությունները։ Վերացվել են այն դեպքերը, երբ ոչ-ոքի հաշվի դեպքում միավորները ճիշտ չէին բաշխվում թիմերի միջև։