Esports Charts պորտալի տվյալներով՝ Valorant Masters Madrid առաջին միջազգային մրցաշարի դիտումների միջին ցուցանիշն ավելի բարձր է եղել, քան CS2-ի առաջին մեյջորի դեպքում է գրանցվել։

Սակայն, չնայած դիտումների բարձր միջին ցուցանիշին, Valorant-ը զիջում է իր մրցակցին՝ հանդիսատեսի առավելագույն դիտումների թվերով: CS2-ի մեյջորի եզրափակիչը գրավել է ավելի քան 1.8 միլիոն հետևողի, մինչդեռ Valorant-ի գրանդ եզրափակիչը հավաքել է ընդամենը 1.6 միլիոն հանդիսական:

Այնուամենայնիվ, Masters Madrid-ը դիտումներում լավագույն արդյունքն է ցույց տվել միջին թվի շրջանում՝ հարյուր հազար դիտումով գերազանցելով PGL Major-ին։ Valorant-ը գրավել է ավելի քան 671 հազար հանդիսատես, մինչդեռ CS2-ը կարողացել է հավաքել 552 հազար երկրպագու։

Masters Madrid 2024-ի ավարտից հետո VALORANT Champions Tour-ի թիմերը մեկշաբաթյա ընդմիջում ստացան։