Համացանցում հաճախ են հանդիպում տեսանյութեր CS2-ից, որտեղ խաղացողի մոդելը անդադար պտտվում է շարժման ժամանակ։ Սա չիթ կոդ է, որը հիմնականում կիրառվում է որպես Aimbot-ի հավելում։ Խաղացողի մոդելի անդադար արագ պտույտները հասցնում են նրան, որ չիթերի տեսադաշտը չի սահմանափակվում, այլ հասանելի է թեորիապես 360 աստիճանով։ Այսինքն՝չիթերը կարողանում է նշանառել և խոցել իր թիկունքում գտնվող թիրախներին։ Այս չիթը կիրառելիս խաղացողը չի տեսնում, թե ինչպես է ինքը կտրուկ պտույտներ գործում, իսկ նրան հետևողները, թիմակիցները կամ հակառակորդները տեսնում են։ Սա գալիս է նրանից, որ կոդը ոչ թե գրված է խաղի client-ի համար, այլ սերվերի։ Սրանից զատ՝ Spinbot-ը հակառակորդ չիթերների համար կարող է գործել որպես anti-aim` դժվարացնելով մոդելի պտտվող գլուխը տեղորոշելը և ճշգրիտ հարված հասցնելը։