Team Falcons-ը հաղթեց ESL One Birmingham 2024 DOTA առաջնությունում: Գրանդ եզրափակչում թիմը 3:0 հաշվով հաղթեց BetBoom Team-ին: Առաջին տեղի համար Team Falcons-ը ստացել է 300 հազար դոլար և 6 400 EPT-միավոր։

Երկրորդ տեղի համար BetBoom Team-ը վաստակել է 175 հազար դոլար և 4800 EPT-միավոր։ Երրորդ տեղում է եղել Tundra Esports-ը, վաստակած 120 հազար դոլար և 4000 EPT-միավոր։

ESL One Birmingham 2024-ը տեղի ունեցավ ապրիլի 22-ից 28-ը: Թիմերը խաղարկեցին մեկ միլիոն դոլար մրցանակային ֆոնդ և 26640 EPT-միավոր: