Խաղի թեստային սերվերներում արդեն տեղ են գտնում սպասված փոփոխությունները։ Զենքերից թանկացելէ Shorty-ն։ Այն արժե 300 դոլար։ Նվազեցվել է նրա փամփուշտների քանակը՝ 10-ից 6։ Frenzy ատրճանակը նույնպես փոխվել է։ Ավելացվել է կրակի ուղղության սխալը և մեծացվել է փամփուշտների ցրման շառավիղը։ 

Գործակալներից մետա է վերադառնում Chamber-ը։ Նրա Trademark կարողության շառավիղը 4000-ից հասնում է 5000 միավորի։ Թուլացվում է Viper գործակալը։ Նրա կարողությունների cooldown-ը ավելացվում է 10 վայրկյանով՝ 20-ից դառնալով 30։ Ներխաղային խանութը՝ Night Market-ը հասանելի կլինի հունիսի երկրորդ շաբաթվանից, իսկ Magepunk սքիները արդեն իսկ հասանելի են խաղում։