Natus vincere դիպուկահար Ալեքսանդր s1mple Կոստիլյովը ներկա է եղել Champions Tour 2023: ESEA League Valorant մրցաշարի հանդիսատեսի թվում։ Կազմակերպիչներին կիբերմարզիկը նաև հարցազրույց է տվել՝ NAVI - KOI խաղի ընդմիջման ժամանակ: Կոստիլյովը պատմել է միջոցառման տպավորությունների մասին:

S1mple-ը բարձր է գնահատել առաջնության անցկացումն ու նշել կազմակերպության բարձր մակարդակը: Ցանկություն է հայտնել խաղալ այս ասպարեզում և կատակով ավելացրել՝ NAVI-ի մասնակիցներին առաջարկել է իրեն թույլ տալ մեկ քարտեզին մասնակցություն ունենալ: Սակայն s1mple-ն ընդգծել է, որ չի պատրաստվում փոխել դիսցիպլինան, քանի որ Valve-ը պատրաստում է Counter-Strike 2-ի թողարկումը։

NAVI-ն պարտվել է Champions Tour 2023: EMEA League-ի առաջին խաղում 0:2 հաշվով: Առաջնությունը մեկնարկել է մարտի 27-ին և կշարունակվի մինչև մայիսի 28-ը: Ելույթ են ունենում 10 թիմեր, որոնք խաղարկում են VALORANT Champions 2023-ի ուղեգրեր: